Անգլիայի հավաքականը կրկնել է 30 տարվա անհաջողություն
СпортԱնգլիայի հավաքականն, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում պարտվելով իսպանացիներին, կրել է երրորդ անընդմեջ պարտությունը:
Նախորդ անգամ Անգլիայի հավաքականը 3 անընդմեջ պարտություն կրել էր 1988թ. Եվրոպայի առաջնությունում, գրում է Gracenote Live-ը:
Նախորդ 2 պարտություններն անգլիացիները կրել էին Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնությունում: ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը պարտվել էր Խորվաթիային (1:2), իսկ երրորդ տեղի համար խաղում՝ Բելգիային (0:2):
Հիշեցնենք, որ Իսպանիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականը տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով: Անգլիացիները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախորդ անգամ պաշտոնական խաղում պարտվել էին 2007 թվականին: Եվրո-2008-ի ընտրական փուլում Անգլիայի թիմը 2:3 հաշվով պարտվել էր Խորվաթիայի հավաքականին: «Ուեմբլիում» Անգլիայի հավաքականի անպարտելի շարքը չշարունակվեց 25-րդ խաղում: