Մոլդովայի նախագահը վթարի է ենթարկվել
Международные новостиՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը կիրակի օրը վթարի է ենթարկվել Ստրաշենի-Կալարաշ մայրուղուն, նախագահը հոսպիտալացվել է, հայտնում է մոլդովական Publika հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ ավտոշարասյունը բախվել բեռնատարին, որի հետեւանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է։ Ոստիկանությունը հաստատել է վթարի փաստը, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել։