Ռուսաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ են, կան ձերբակալվածներ
Международные новостиՌուսաստանի մի շարք քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ շարունակվում են բողոքի ակցիաները երկրում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված։
Ինչպես փոխանցում է ռուսական «Дождь» հեռուստաալիքը, սպասվում է բողոքի ակցիաների մի ամբողջ շարք, որը հայտարարվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմից։
Հայտնի է, որ բողոքի ակցիաները իշխանությունների կողմից արտոնված չեն եղել։ Դրանք շարունակվում են ինչպես մայրաքաղաք Մոսկվայում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում և բազմաթիվ այլ քաղաքներում։
Լրատվամիջոցները բողոքի ակցիաների սկսվելուց առաջ և հետո հայտնել են արդեն տասնյակ ձերբակալվածների մասին։