Մոսկվայի իշխանություններն անհաջող սադրանք են անվանել մայրաքաղաքում անցկացվող ցույցերը
Международные новостиՄոսկվայի տարածաշրջանային անվտանգության վարչության ղեկավար Վլադիմիր Չերնիկովը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում իշխանությունների նախաձեռնած միջոցառումներն անցնում են ըստ ծրագրի:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, վերջինիս խոսքով՝ չհամաձայնեցված բողոքի ցույցերի տեսքով սադրանքները ձախողվել են:
Մոսկվայի կենտրոնում սեպտեմբերի 9-ին բողոքի ակցիա է իրականցվում՝ ընդդեմ կենսաթոշակային օրենսդրության: Նշվում է, որ իշխանությունները ցույցեր անցկացնելու թույլտվություն չեն տվել:
«Սադրանք կազմակերպելու նրանց ցանկությունն, իհարկե, փոքր-ինչ ազդել է մարդկանց տրամադրության վրա, որոնք եկել էին հանգստանալու լավ կազմակերպված միջոցառման ժամանակ: Բարդ է ինչ-որ մեկնաբանություն անել, սադրանքը, որը նրանք ցանկանում էին հարուցել, ձախողվել է», - ասել է Չերնիկովը:
Նշենք, որ այսօր Մոսկվայում նաև քաղաքապետի ընտրություններ են անցկացվում, որին մասնակցության հայտը տեղի ժամանակով 18: