Թուրքիան ռազմական շարասյուն է ուղարկում դեպի սիրիական Իդլիբի հետ սահման
Международные новостиԹուրքական ռազմական շարասյունը շաբաթ գիշեր անցել է Քըլըս և Քըրըքհան քաղաքներով՝ շարժվելով դեպի Սիրիայի հետ սահման՝ Իդլիբ նահանգի շրջակայք:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» իրանական գործակալությունը՝ հղում անելով սիրիացի ընդդիմադիր ակտիվիստներին, թուրքական զինվորական շարասյունը բաղկացած է ավելի քան 300 տրանսպորտային միջոցից, այդ թվում՝ տանկեր, հրթիռային հեռահար համակարգեր, զրահամեքենաներ:
Արաբական աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ թուրքական շարասյունն արդեն մտել է Սիրիա Քաֆր շրջանի անցումով՝ շարժվելով դեպի ապստամբների վերահսկողության տակ գտնվող առաջնագիծ Իդլիբ և Համա նահանգներում:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ նախօրեին ավիահարվածներ են իրականացրել Իդլիբում գրոհայինների դիրքերի ուղղությամբ: