Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
ОбществоԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (International Association for Suicide Prevention) հետ համատեղ ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշում է Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը (World Suicide Prevention Day):
Ըստ Calend-ի՝ նպատակն է ամբողջ աշխարհում խրախուսել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողությունները:
Կյանքի եւ գործունեության ժամանակակից տեմպերը, ինչպես նաեւ բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ հանգեցնում են նրան, որ որոշակի պահի մարդը որոշում է իր իսկ կյանքի դեմ հանցանք գործել: Վիճակագրության համաձայն, աշխարհում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանությանը:
ԱՀԿ տվյալներով՝ ներկայում տարեկան շուրջ 1 մլն մարդ ինքնասպանություն է գործում: Միտումները ցույց են տալիս, որ մինչեւ 2020 թվականն այս ցուցանիշը կարող է աճել 1.5 անգամ: