Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet Арестованный Давид Казинян подал иск против ЦИК Посол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества В Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчину Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и Израиль Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальше Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружия Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном


Դատարան են ուղարկվել սերմացու ցորենի բաշխման գործընթացում պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննված քրգործերը

Экономика

Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ և Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ինչպես նշվել է ավելի վաղ, Շիրակի մարզի դատախազությունում կատարված՝ տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք նյութեր նախապատրաստելու համար ուղարկվել են Ոստիկանության Շիրակի մարզի տարբեր բաժիններ: Արդյունքում մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների բնակիչների աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում նշված համայքնների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ մարզի դատախազությունում 2018թ. մարտի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:   

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Իսահակյան համայնքի (ներկայիս Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի) նախկին ղեկավար Արտավազդ Արսենյանը և Մեղրաշատ համայնքի (ներկայումս Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի) նախկին ղեկավար  Վահրամ Սաղաթելյանը, նպատակ ունենալով հափշտակել համայնքների բնակիչներին հասանելիք աշնանացան ցորենի սերմացուն, 2012-2016թթ. ընթացքում համայնքների մի քանի  բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց չեն հատկացրել վերջիններիս անվամբ դուրս գրված սերմացուն և, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Այս հանցավոր արարքների հանգամանքները թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարներն անձամբ կազմել և իրենց ստորագրություններով ու համայնքապետարանների կնիքներով հաստատել են սերմացու ցորենն ստացած լինելու մասին հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաև տասնյակ այնպիսի բնակիչների տվյալներ, որոնք կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ:

Վերոգրյալից բացի, նշված ժամանակահատվածներում  սերմացու ցորենի դիմաց Իսահակյան համայնքի թվով 27 բնակիչների, իսկ Մեղրաշատ համայնքի թվով 18 բնակիչների կողմից ստացված սերմացուի դիմաց վճարված համապատասխանաբար 2.030.000 ՀՀ դրամ և 2.688.000 ՀՀ դրամ գումարները համայնքապետերը չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին՝ յուրացման եղանակով հափշտակելով դրանք: Իսկ հափշտակության հանգամանքը թաքցնելու համար համայնքապետերը սերմացուն ստացած շահառումների վերաբերյալ կազմած կեղծ բաշխացուցակները, որոնցում չեն ներառել համայնքի բազմաթիվ բնակիչների կողմից կատարված վճարումները, տրամադրել են Շիրակի մարզպետարանին:

Նշված հանցավոր արարքների կատարման կասկածանքով 2018թ. մարտի 29-ին Արտավազդ Արսենյանը և Վահրամ Սաղաթելյանը ձերբակալվել են: Նրանց վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում նրանց կողմից ամբողջությանը վերականգնվել է պետությանը հասցված վնասը:

Քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ուղարկվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке