Արոնյանը մեկնարկեց «Champions Showdown» մրցաշարում
СпортՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկեց «Champions Showdown» մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսն է: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը հաղթեց, իսկ երկրորդը՝ ավարտեց ոչ-ոքի: Կայծակնային շախմատի առաջին պարտիայում նա կիսեց միավորը և երկրորդում՝ պարտվեց: Այժմ երկու գրոսմայստերներն էլ ունեն 2-ական միավոր:
Գրոսմայստերները դեռևս մի քանի պարտիա կխաղան ավելի ուշ: Champions Showdown-ին մասնակցում են 10 շախմատիստներ, ովքեր կմրցեն արագ և կայծակնային շախմատում: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 14-ին: