Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նիկոլ Փաշինյանը պատմեց, թե ինչի արդյունքում է Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մանրամասն ներկայացրեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ինչպես է կայացվել գրավի դիմաց ազատ արձակելու որոշում:Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, Փաշինյանը նախ ներկայացրեց մինչ դատարանում Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության քննությունը տեղի ունեցած իրադարձությունները:

«Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնք ուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: 

ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով,  թե ի՞նչ է կատարվում: ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետին և հարցրել եմ` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա՞: Նա հաստատել է: Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին, որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որևէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի: Երբ ՀՔԾ պետը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որ ինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետևյալը` հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց, քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարևոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական և աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժի մեջ չէ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց` դրանից հետո շարունակել է կրկին զանգեր ստանալ ԱԱԾ տնօրենից, ով իրեն փոխանցել է, որ  ինքը Շվեյցարիայում է, Հայաստանում անկայուն վիճակ է, պետք է ինչ-որ բան ձեռնարկել:

«Ես նրան ասել եմ, որ եթե քննչական մարմինը որոշել է, որ, քննության շահերից ելնելով, պիտի կալանավորեն, այո, պետք է կալանավորեն, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քրեական գործերի առաջ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն: Նա ինձ 10 անգամ զանգել է, ասել է, որ տարբեր տեղերից ազդակներ կան, բայց ինձ համար կարևոր է, որ մեր աշխատանքի հիմքում դրված սկզբունքը կիրառվի` եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորվի: Դրանից հետո ստացել եմ զանգեր կրկին ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է ահազանգ դրել, տարբեր բաներ են ասում, ընդհուպ՝ ասում են, որ գործը ջուր է, տակը բան չկա: Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ` ասում են ահազանգ կա, ասում են, որ գործը պինդ չի, ինքն ասել է՝ գիտեք` մենք քննչական մարմին ենք, մենք փողոցից եկած չենք, որ այդ մասշտաբի մարդկանց ուղղակի ուղարկենք կալանավորման»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արդեն հոգնել է իրավիճակներից, երբ տարբեր դատավորներ ցանկանում են իմանալ իր կարծիքը քրեական գործերի մասին: «Քանի անգամ կլինի, որ ուղիղ եթերով ստիպված լինեմ ասել` գործ չունեք ինձանից: Բայց այն դատավորը, ով ինձ զանգում ու ասում է՝ գիտես ինչ` այդ գործը ջուր է,  հասկանո՞ւմ եք՝ ինքն ինչ է անում.  ինքն ամբողջ պատասխանատվությունը փորձում է դնել ինձ վրա: Եթե ես ասեմ՝ ջուր է, ինքը կազատի,  հետո կասի վարչապետն ասաց՝ ազատի: Ասեմ, չէ, ջուր չի,  պինդ է, կասի՝ վարչապետն ասաց բռնի: Ու ես այդ իրավիճակում տվեցի ամենաչեզոք պատասխանը: Ասել եմ, եթե պարզվի, որ  ջուր է,  և ՀՔԾ-ն բերել է այդ ջուր գործը, ուզում է կապի ձեզ վրա, ուրեմն ես միջոցներ պետք է ձեռնարկեմ ՀՔԾ-ին չորացնելու համար, իսկ եթե պարզվի, որ ձեր ասածն է ջուր, ուրեմն պիտի միջոցներ ձեռնարկեմ այդ սուտ ասող մարմնին չորացնել` դրա համար օգտագործելով իրավական և սահմանադրական բոլոր լծակները: Անընդհատ զանգեր եմ ստացել, դրանից հետո ես ասել եմ, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին շտապ տեղյակ պահեն, որ նման իրավիճակ է: Այդ ընթացքում հիմնականում կապի մեջ եմ եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: Ես այդ ջրի և չորացնելու մոդելը դրել եմ խոսակցության հիմքում, որից հետո, երբ գործընթացներն արդեն  գնացել էին, ես պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է` ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը,  այլ խափանման ուրիշ միջոց: Դա պաշտոնական դիվանագիտական միջնորդություն էր, որը ժամանակի սղության պատճառով թղթի վրա ձևակերպված չէր: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից կա այսպիսի միջնորդություն, և, եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ այդ միջնորդության, հնարավորության դեպքում, այդ տարբերակը քննարկել: Դրանից հետո տեղյակ եմ պահել ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինքն էլ տեղյակ լինի, որ նման միջնորդություն կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ստացվում է, որ երբ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն, հարկայինը որևէ մեկի դեմ քրեական գործ են հարուցում կամ ձերբակալություն իրականացնում, այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարի վրա: «Եվ ես երեկ ասացի, այո, ես այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վարչապետն այդ է ասել, եթե հիմքեր ունեք կալանավորելու, ապա պիտի կալանավորեք, ես ինքս ինձ թույլ չեմ տվել միջնորդել, երբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների անունից եղել է միջնորդություն, ես էլ իմ կողմից միացել եմ այդ միջնորդությանը և այն փոխանցել եմ ՀՔԾ պետին: Ես ուզում եմ ասել հետևյալը. ես կարծում եմ, որ սա աշխատելու ճիշտ սկզբունք է, որովհետև բոլորին էլ չձերբակալելու և չկալանավորելու միջոց կա: Բայց ես մի բան ասեմ օրինակ՝ եղել է դեպք, երբ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել, անձը կալանավորվել է, և քննությունը շատ մեծ քայլերով առաջ է գնացել:  Երբ մարդը կալանքից ազատվել է,  մարդիկ սկսել են ցուցմունք չտալ, նույնիսկ սկսել են գալ, հրաժարվել տված ցուցմունքներից: Կալանավորումն էլ խափանման միջոց է, այդ թվում` մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, որը տարածվել էր համացանցում`Փաշինյանն ընդգծեց, որ այդ ձայնագրության մեջ որևէ արտառոց բան չկա:

 

 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу