Տաջիկստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրի հարավում նախապատրաստվող ահաբեկչությունը
Международные новостиՏաջիկստանի իրավապահ մարմինները կանխել են երկրի հարավում նախապատրաստվող ահաբեկչությունը։ Այդ մասին հայտնել է երկրի պետական անվտանգության պետական կոմիտեն, հայտնում է sputnik-tj.com-ը։
«Տաջիկստանի հարավում Ֆարխորի շրջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 38-ամյա տեղացի բնակիչ Բախրիդին Շարոֆիդինովին, ով մտադիր էր պայթեցնել տեղի ներքին գործերի բաժնի շենքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Շարոֆիդինովը ձերբակալվել է ոստիկանության շենքում պայթյունի նախապատրաստման կասկածանքով։ Նա մտադիր էր պայթյունը կազմակերպել սեպտեմբերի 9-ի երեկոյան՝ Տաջիկստանի անկախության օրվա կապակցությամբ անցկացվող տոնակատարությունների ժամանակ։
Հաղորդվում է, որ Շարոֆիդինովը ռադիոյի միջոցով հարել է ահաբեկչական խմբերին և նրանցից հանձնարարություն է ստացել ահաբեկչություն իրականացնել։ Հետաքննության շրջանակներում նախատեսվում է պարզել, թե երբ և որ խմբավորումից է կասկածյալը ստացել ահաբեկչությունն իրականացնելու հանձնարարությունը։