Առաջին կորեական սուզանավը պատրաստ է փորձարկումների համար (տեսանյութ)
TVՀարավային Կորեայում Daewoo Shipbuilding & Marine Engineering ընկերությունը շահագործման է հանձնել առաջին դիզել-էլեկտրական սուզանավը՝ անաէրոբ էներգետիկ համակարգով:
Ինչպես գրում է Корреспондент-ը, առաջիկայում սուզանավը, որն ամբողջությամբ նախագծվել է Հարավային Կորեայում, կսկսի փորձարկվել, իսկ 2020-ի դեկտեմբերին կհանձնվի ռազմածովային ուժերին: 2022-ին սուզանավը նախատեսում են սպառազինման ընդունել:
Դիզել-էլեկտրական սուզանավի առավելություններից մեկը գրեթե ամբողջական անաղմուկ ընթացքն է ստորջրյա տարածության մեջ:
Մարտկոցների վերալիցքավորումն իրականացվում է դիզելային գեներատորներից վերջրյա կամ ստորջրյա տարածքում: