«Ֆլորենս» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի՝ սեպտեմբերի 16-ին, խորհրդակցություն է անցկացրել «Ֆլորենս» փոթորկի հետևանքների դեմ պայքարի հարցով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Սպիտակ տանը հղումով: Հաղորդվում է, որ «Ֆլորենսի» հետևանքով զոհերի թիվը կրկին ավելացել է՝ հասնելով 15-ի:
Չնայած, որ փոթրկի ուժգնությունն աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ այն շարունակում է բավական վտանգավոր մնալ: Նշվում է, որ Հյուսիսային ու Հարավային Կարոլինա նահանգներում դեռ բարձր է ջրհեղեղների հավանականությունը և «նախագահ Թրամփը շարունակում է հետևել «Ֆլորենս» փոթորկին արձագանքելու պատրաստվածությունը»:
Բացի այդ, նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Մերթլ Բիչ և Նյու Բերն քաղաքների քաղաքապետերի հետ և քննարկել փրկարարական աշխատանքները՝ խոստանալով ահապաղ օգնություն անհրաժեշտության դեպքում: