Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ խաղողագործները լուրջ խնդրի առաջ են կանգնած
ОбществоԴավիթ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցավով պետք է արձանագրենք, որ այս տարի խաղաոագործների համար ծանր տարի է։ Քանի որ ոչ միայն բերքատվությունն է քիչ, այլև եղածն էլ կարկտահարվել է ու որակապես վատ վիճակում է գտնվում։ Եթե հաշվի առնենք, որ բերքահավաքի ժամանակ ստանալիք եկամուտը և խաղողի վաճառքը համարվում է խաղողագործ գյուղացու միակ ապրուստի միջոցը, որին նրանք սպասել են ողջ տարվա ընթացքում և որն ապահովելու է նրանց մի տարվա եկամուտը, ապա կարող ենք դարձյալ ցավով արձանագրել, որ այս նրանց համար սա ծանր տարի է լինելու։ Թերևս այս տխուր հեռանկարի մտահոգությամբ էլ գյուղացիները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, բարձրաձայնում այս ամենի մասին՝ հուսյ ունենալով, որ որևէ աջակցություն կլինի ու նրանց մի ողջ տարվա սոցիալ-կենցաղային հոգսը չի մնա այս վնասված ու սակավ բերքի եկամտի հույսին։
Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Եվ խաղողագործները անլուծելի խնդիրների առաջ են կանգնած։