ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 485.16 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.30 դրամով և կազմել 565.16 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 7.11 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.17 դրամով և կազմել 635.37 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 119.73 դրամով և կազմել 18748.32 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.12 դրամով և կազմել 221.73 դրամ: Պլատինի գինը նվազել է 76.17 դրամով և կազմել 12556.59 դրամ: