Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք
Международные новостиԹուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն՝ զինտեխնիկան հասել է Զիսր Էշ Սուգուր քաղաք, որտեղ տեղակայված է թուրքական ԶՈՒ դիտակետերից մեկը:
Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ունի 12 դիտակետ:
Սիրիական Իդլիբում կռվող ընդդիմադիր գրոհայիններին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարումը Թուրքիայի նախագահ Էրդողանը հիմնավորել է տեղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Սոչիում մեկնարկել է Էրդողան-Պուտին հանդիպումը, որի ժամանակ նախագահները հիմնականում քննարկելու են իրավիճակը սիրիական Իդլիբում: