Ереван, 18.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները. մարզի 27 համայնք աշնանացանի համար աջակցություն կստանա

Общество

ՀՀ    գյուղատնտեսության     նախարար    Արթուր     Խաչատրյանը  սեպտեմբերի   17-ին երկօրյաաշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի սկզբում   նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար   Արտակ Քամալյանի   ուղեկցությամբ եղել է   «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ   մեկնարկել են   խաղողի մթերման աշխատանքները: 

Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է  700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանցուշացման:  Պատասխանատուները վստահեցրել են,  որ Տավուշի մարզում պատրաստ են մինչև 1000 տոննա մթերում  իրականացնել, հանրապետությունում` մինչև 5000 տոննա։

Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2,5 տոննա խաղող ունի, որն  ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով: Կարկտապաշտպան  ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, ևցանցերի արդյունավետության  վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել:

«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաև պահածոներ, որոնք իրացվում են                        թե´ տեղական շուկայում, թե´ արտահանվում են: 

Այնուհետև նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել  են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչականմարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես անդրադարձ է կատարել կառավարության նախորդ նիստում ընդունված  որոշմանը` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին   փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար  պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ Տավուշի մարզից ցանկում  ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց  սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա  յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամ կտրամադրվի մինչև 7 հեկտար աշնանացանի համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման,  անասնաբույժների գործունեության, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Նախարարը հատուկ շեշտել է բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցմանան հրաժեշտությունը՝ հավելելով, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներն այս  առումով մեծ աշխատանք ունեն անելու։

«Խորհրդատուն այն մարդ պետք է լինի, որը միշտ կանգնած է գյուղացու կողքին, որպեսզի ցույց տա  գյուղատնտեսության մեջ գիտական տեխնիկայի նվաճումները, օգնի, որպեսզի դրանք կիրառվեն  տնտեսություններում, մյուս կողմից՝ «շտապ գյուղատնտեսակա նխորհրդատվություն»  տրամադրի, երբ որևէ  խնդիր է տեսնում»,- մասնավորապես նշել է նախարարը։  

Խորհրդակցությունից հետո Արթուր Խաչատրյանն ուղևորվել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայր,  զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են  անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ՝ բերքատվությունը ցածր է, հողատարածքները  հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա  ունենալու պահանջը շատերը չեն կարողանում  ապահովել, ունեն  նաև կաթի մթերման, տոհմային կենդանիների  ցեղի բարելավման և այլ խնդիրներ։

Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրից ևառաջիկայում  նախատեսում է իրագործել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն դրամ գումարի սահմանում:

«Ծրագիրն արդեն մեր բյուջետային հայտում է: Մենք նվազեցնում ենք շեմը, որպեսզի անհասանելի լինի նաև փոքր գյուղացիական տնտեսություններին, քանի որ 3-10 մլն դրամն ավելի   շուտ ֆերմերային տնտեսություններին   էր հասանելի»,- հավելել է   նախարարը՝   խոստանալով, որգրավին   վերաբերող հարցը, որը համակարգային է,   նույնպես քննարկման առարկա կդառնա։

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն  որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ:«Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա էեղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում:  Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», - հավելել է մարզպետը:

Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաև Կոթի բնակավայրում, որը նախարարության հիմնական  շահառու համայնքներից է. շուրջ 450 000 տոննա ցորեն են արտադրում։

Գյուղացիները ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին  կառավարության որոշմամբ, սակայն հողի սեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը  հանրապետությունում չեն և հողերի օգտագործման իրավունքն առանց փաստաթղթային ձևակերպման տվել են  իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, և նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվող հողատարածքները։

Նախարար Խաչատրյանն այցելել է նաև սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որևէ խնդիր չունեն՝ արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին:

Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացելեն մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգևորված են   աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումից և  նախատեսել են ավելացնել  ցանքատարածությունները:

Հաջորդ օրը Արթուր Խաչատրյանը այցելել է Բերդավանի գինու գործարան, որտեղ ևս սկսվել է խաղողի մթերման  գործընթացը:

Ապա ուղևորվել է Բագրատաշեն համայնք, որտեղ   լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հիմնվել են 3 տեսակի ընկուզենիների ինտենսիվ այգիներ։  Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել  2019 թվականի վերջին՝ հիմնելով, ընդհանուր առմամբ, 350 հա այգի:

 

Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank