«Հայրենասեր» Անահիտ Սիմոնյանի ռաբիզությանն ու ցուցամոլությանը սահման չկա
LifestyleՆախկին երգչուհի, ներկայիս դիզայներ մոդելավորող Անահիտ Սիմոնյանի «հայրենասիրական» բուռն զգացումներն արտահայտվում են իր ստեղծած հագուսների վրա հայկական էլեմենտներ ավելացնելով։
Նաև հնարավոր է հայրենասիրությունն արտահայտվում է նաև հայրենիքում բիզնես ունենալով, հայրենակիցներին ծառայելով ու առաջնահերթ իր համար գումար վաստակելով, բայց հիմա դրա մասին չենք խոսում։
Դիզայները որոշել է ևս մեկ քայլ անել իր նորաձևության բիզնեսում հայկական դետալնել ավելոցնելով ու ընտրել է հայկական գորգի զարդանախշը։
Հնարավոր է, նրա ստեղծած իրերը գեղեցիկ նայվեին առանձին, բայց ոչ այսպես իրար հետ ցուցամոլի պես համադրելով։ Նա դա արելէ այնքան ցուցամոլությամբ ու անճաշակ կերպով, բայց մի առանձին ուշադրության էլ արժանի է նրա ընտրած երաժշտությունը։
Անահիտը, լինելով երգչուհի, լավ իմանալով հայկական ժողովրդական երաժշտության արժեքը, այնքան արժեվորելով հայկական հնադարյան գորգը, ստեղծել է այսպիսի մոդելներ ու դրանց գովազդում է «հայկական» ռաբիզ երաժշտության ներքո։
Այսքանից հետո մնում է միայն ավելացնել, որ նրա այս հագուստները կկրեն զուտ պրիստիժի համար, բայց ոչ երբեք որպես հայկական մշակույթի տարր։
Հեղինակ՝ ԻնստաՄանՅակ (Boomnews.am)