Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարական աշխատանքներում 37 բանվոր է զոհվել
Международные новостиՍտամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարական աշխատանքների ընթացքում, աշխատանքային ծանր պայմանների և դժբախտ պատահարների հետևանքով զոհվել է 37 բանվոր:
Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ը:
Որպես աշխատանքային ծանր պայմաններ նշվում են՝ վատ սնունդը, ծանր աշխատանքային գրաֆիկը, կացարանային վատ պայմանները:
Բանվորները նախորդ շաբաթ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշել են, որ աշխատանքային օրերին իրենց տրամադրված ուտելիքը շատ քիչ և անորակ է եղել, ոչ ստամբուլաբնակ բանվորներին հատկացված կացարանները եղել են շատ վատը:
Բողոքի ակցիայի մասնակից հարյուրավոր բանվորներ գիշերով բերման էին ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ: