Ամիսը մեկ անգամ Փարիզի կենտրոնը փակ կլինի ավտոտրանսպորտի համար
Международные новостиՓարիզի իշխանությունները որոշել են ամիսը մեկ անգամ ավտոտրանսպորտի համար փակել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro թերթը:
Փարիզի քաղաքապետը կենտրոնական փողոցներն ավտոմեքենաների ու տրանսպորտի այլ տեսակների երթեւեկության համար փակելու Էքսպերիմենտ Է անցկացրել: Քաղաքի բնակիչները պաշտպանել են իշխանությունների նախաձեռնությունը, ուստի եւ հոկտեմբերի 7-ից ամսվա յուրաքանչյուր առաջին կիրակի օրը մայրաքաղաքի կենտրոնը կտրամադրվի միայն հետիոտներին, գրում Է հրատարակությունը:
Երթեւեկությունը կարգելվի Սիտե եւ Սեն Լուի կղզիներում, Շատլե հրապարակում, Լուվրի, Գառնիե օպերայի, Մարե թաղամասի եւ Ելիսեյան դաշտերի շրջանում: Ընդ որում՝ Փարիզի կենտրոնում ավտոմոբիլային երթեւեկության սահմանափակումները չեն տարածվի հիմնական ճանապարհների, օրինակ՝ Le boulevard de Sռbastopol-ի վրա: Քաղաքի կենտրոնում հետիոտների գոտու ստեղծումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում օդի աղտոտման մակարդակը եւ կարճ ժամանակով բնակիչներին ազատել աղմուկից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: