Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը
ОбществоԱուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը:
Անդրադառնալով այլ համայնքներում կատարված չարաշահումներին՝ նախարար Պապիկյանն ասաց, որ խնդիրներ կան նաև Էջմիածին քաղաքում, պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններն այնտեղ ավարտել է, շուտով դրանց մասին համապատասխան եզրակացություն կտան:
«Արմավիր քաղաքում խնդիր էր առաջացել ջրամատակարարման, ոռոգման ցանցի հետ կապված, այնտեղ կային գեներատորներ, որոնք համապատասխան պահին առկա չեն եղել վարչական վերահսկողության ուսումնասիրությունների ընթացքում, տնտեսավարողը պարզաբանել էր`այս պահին դրանք այլ տեղում են գտնվում: Երեկվա դրությամբ արդեն իսկ համակարգը վերականգնված է, մնում է էլեկտրականության ու սնուցող միջոցների միացումը և համակարգի վերագործարկումը»- ասաց նա: