Սպիտակ տունը ներկայացրել է կիբեռանվտանգության նոր ռազմավարությունը
Международные новостиՍպիտակ տունը արտասահմանցի ցանցահեններին նախազգուշացրել է կիբեռհանցագործությունների համար պատիժների խստացման մասին: Սա հնարավոր կդառնա ԱՄՆ կիբեռանվտանգության նոր ազգային ռազմավարության շնորհիվ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ամերիկյան հետախուզական ծառայությունները սպասում են, որ ԱՄՆ-ի դեմ կիբեռհարձակումների թիվը զգալիորեն կաճի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին: Քվեարկությունն անցկացվելու նոյեմբերի 6-ին:
Ռազմավարության մեջ դաշնային բոլոր գերատեսչությունների համար ներկայացված են կիբեռտարածքում անվտանգության պահպանման նոր հրահանգները: Վաշինգթոնը հույս ունի պաշտպանել պետական կառույցների տվյալները եւ ԱՄՆ բոլոր բնակիչների անձնական տեղեկությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Բոլթոնի խոսքով՝ քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը ծագել է «ոչ այն պատճառով, որ մենք ցանկանում ենք կիբեռտարածքում ագրեսիվ գործողություններ անցկացնել»: Ըստ նրա՝ բանն այն է, որ հասունացել է «պաշտպանական կառույցներ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք մեր հակառակորդներին կցուցադրեն, որ մեր դեմ գործողությունների անցկացումն իրենց համար ավելի թանկ կաժենա, քան կարծում են»:
Ռազմավարության մեջ ներկայացված է ԱՄՆ կիբեռանվտանգության քաղաքականության առաջնահերթ ուղղությունների մի ամբողջ շարք:
Այդպիսի առաջնահերթությունների թվում են՝ միջազգային ինտերնետ-քաղաքականության մշակումը եւ պետական գերատեսչություններում կիբեռանվտանգության ոլորտում բանիմաց աշխատակիցների ընդունումը:
Նրա խոսքով՝ վերջնանպատակն է «զսպող կառույցների ստեղծումը, որոնք հակառակորդին ցույց կտան, որ մեր դեմ գործողություններ վարելը նրանց համար ավելի թանկ կարժենա, քան կցանկանային»:
Ռազմավարությամբ նախատեսվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի համալրել կիբեռտարածքում անբարեխիղճ գործիչների ցուցակը՝ հնարավորության սահմաններում նրանց հրապարակայնորեն դատապարտելով կիբեռհարձակումների համար, նաեւ կիրառելով տնտեսական պատժամիջոցներ ու դիվանագիտական ճնշում: