ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին
Международные новостиՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի իր վճիռը ընդդեմ ԱՄՆ-ի Իրանի հայցով, որի շրջանակներում Թեհրանը պահանջում է դադարեցնել ամերիկյան պատժամիջոցների գործունեությունը:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով դատարանի մամլո հաղորդագրությունը, հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը որոշում կկայացնի «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների» շուրջ 1955-ին կնքված համաձայնագրի ենթադրյալ խախտումների մասին գործով:
Դատարանի վճիռը կընթերցվի Հաագայի խաղաղության պալատում անցկացվելիք բաց նիստում:
Ինչպես նշվում է, Իրանի հայցով դատական գործի շրջանակներում վերջին լսումներն անցկացվել են օգոստոսի 30-ին: Լսումներն, ընդհանուր առմամբ, 4 օր են տևել: