Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պահպանեց WBC Internationl Silver գոտին (Տեսանյութ)
СпортԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պահպանեց WBC Internationl Silver գոտին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մոսկվայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը: Մեր մարզիկը մրցեց ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ: Մրցավաների որոշմամբ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Ավագյանն 8 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է ավարտում մենամարտն ու պահպանում WBC Internationl Silver գոտին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը ժամանակից շուտ հաղթանակի հասավ Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի նկատմամբ: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: