Պոմպեո. ԱՄՆ-ն մտադիր է Վենեսուելայի ղեկավարության դեմ ճնշումն ավելացնել
Международные новостиՎաշինգթոնը մտադիր է մոտ ապագայում Վենեսուելայի ղեկավարության դեմ միջոցներ ձեռնարկել: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
«Կարծում եմ, մոտ օրերս դուք կտեսնեք Վենեսուելայի ղեկավարության վրա, որոնք գործում են ժողովրդի շահերի դեմ, ճնշումն ավելացնելու համար քայլերի շարք», -պատմել է պետքարտուղարը:
«Մենք մտադիր ենք երաշխավորել, որ Վենեսուելայի ժողովուրդը կարող է արտահայտել իր կարծիքը», - հավելել է Պոմպեոն:
Նա չի նշել, թե արդյոք խոսքը վենեսուելական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ մասին է եւ մասնավորապես այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: