Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար
Международные новостиՀյուսիսային Կորեան շարունակում է միջուկային սպառնալիք ներկայացնել ողջ աշխարհի համար, սակայն միևնույն ժամանակ սպառնալիքի մակարդակը նվազել է: Life.ru-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մինչ այս պահը վտանգի սպառնալիք է առկա: Մենք դեռ աշխատանք ունենք անելու, սակայն լավ նորությունն այն է, որ սպառնալիքի մակարդակը նվազել է այն մակարդակի համեմատ, որը եղել է», - ասել է Պոմպեոն BBC-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ դեռևս 2016-ին, երբ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահը չէր, աշխարհն ավելի մոտ էր ԿԺԴՀ-ի հետ պատերազմին, քան այսօր: