Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապը, որը շաբաթ օրն այցով Վիլնյուս է ժամանել, լիտվացի ժողովրդի համար ելույթով հանդես է եկել նախագահական պալատի մոտակա հրապարակում:
Ինչպես գրում է РИА Новости-ն, սրբազան քահանայապետը Լիտվային կոչ է արել լինել բաց, ըմբռնող և «կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև»:
«Այսօր, երբ առավել հաճախ են լսվում նրանց ձայներն, ովքեր, օգտվելով առկա հակամարտություններից, պառակտում և հակամարտություն են սերմանում, մենք կապահովենք անվտանգությունն ու կպահպանենք մեր մշակույթը, և դուք՝ լիտվացիներդ, պետք է ասեք ձեր խոսքը. «ընդունել տարբերությունը», - ասել է Հռոմի պապը:
Վերջինս ընդգծել է, որ երկխոսություն ծավալելով, բաց և ըմբռնող լինելով՝ լիտվացիները կարող են կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև: «Դրանք պատմության պտուղներն են, որոնք ձեր երկիրը կարող է առաջարկել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը», - շեշտել է Ֆրանցիսկոս պապը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը շաբաթ առավոտյան երկօրյա այցով ժամանել է Վիլնյուս, որտեղից կմեկնի Լատվիա և Էստոնիա: