«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ
СпортՄակեդոնիայի առաջնության 6-րդ տուրում «Վարդարը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ռաբոտնիչկիի» հետ:
Հանդիպումն ավարտվեց «Վարդարի» հաղթանակով` 2:0 հաշվով: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով 26-րդ րոպեին խփեց իր թիմի առաջին գոլը:
Հավելենք, որ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան 25-րդ ամյակը:
Այս տուրից հետո «Վարդարը» 14 միավորով առաջին տեղում է: