Խորհրդականը հայտնել է, թե ինչին է նվիրված լինելու Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողում ելույթ ունենալիս կխոսի աշխարհում Ամերիկայի դերի մասին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հյուսիսային Կորեայի և Իրանի հարցերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում Նյու Յորքում: Հիմնական միջոցառումներն սկսվելու են սեպտեմբերի 25-ին և կշարունակվեն մեկ շաբաթ: Այդ ընթացքում ՄԱԿ-ի շենքում ելույթ կունենան 93 երկրի ղեկավարներ, 41 կառավարության ղեկավարներ և 55 ԱԳ նախարար:
Ինչպես հայտնել է Ջոն Բոլթոնն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, Թրամփի ելույթը երեքշաբթի նվիրված կլինի ամերիկյան ինքնիշխանությանը, իսկ Անվտանգության Խորհրդի նիստում նա կխոսի Հյուսիսային Կորեային և Իրանին վերաբերող հարցերում իր քաղաքականության մասին: