Իրանում երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել՝ Ահվազի ահաբեկչության զոհերի հիշատակին
Международные новостиԻրանի կառավարությունը երկուշաբթին սգո օր է հայտարարել երկրում՝ նախօրեին Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ցավակցություն է հայտնում Խուզիստան նահանգի քաջարի մարդկանց և միջադեպի հետևաքնով զոհվածների և տուժածների տառապող ընտանիքներին և նրանց հուղարկավորության օրը (սեպտեմբերի 24) ազգային սգո օր է հայտարարում»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:
«Իրանի կառավարությունը կոչ է անում բոլոր կառավարություններին, հատկապես հարևան երկրիների, հստակ, վճռական միջոցառումներ իրականացնել ահաբեկչական խմբավորումներին դիմագրավելու համար, որոնք դեր են խաղացել այս արյուանհեղության մեջ կամ աջակցել են դրան, և հավատալ, որ տարածաշրջանի երկրների անվտանգությունը բոլոր ժողովուրդների անբաժանելի և ընդհանուր կապիտալն է», - շեշտվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան զինվորական շքերթի ժամանակ, որի հետևանքով 28 մարդ զոհվել է, ևս 60-ը վիրավորվել են: