ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
ОбществоԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: