Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ամենաբարձր գնով խաղող մթերողն է
ОбществоԿարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խաղողագործները այս տարի առավել քան երբևէ ունեն օգնության և աջակցության կարիք: Մի կողմից այս տարի բերքը քիչ է եղել, մյուս կողմից այն վնասվել է կարկուտի պատճառով, իսկ ամբողջությամբ բերքի քանակից ու որակից կախված և միայն դրա շնորհիվ իր օրվա հացի խնդիրը հոգացող գյուղացին հայտնվել է ծանր խնդրի առաջ:
Դա է պատճառը, որ Արմավիրի և Արարատի խաղողագործների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը որոշեց հերթական անգամ օգնության ձեռք մեկնել գյուղացուն և խաղողը մթերել նախօրոք պայմանավորված գնից ավելի բարձր գնով: Այսպիսով, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը բարձրացնում է խաղողի մթերման գինը՝ դարձնելով այն 150 դրամ մեկ կգ-ի դիմաց և իր օգնությունը ցուցաբերելով եղանակային պայմաններից տուժած և սակավ բերք ստացած գյուղացուն: Պետք է փաստել, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ամենաբարձր գնով խաղող մթերողն է::
Այս քայլով Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ապացուցեց, որ գյուղացու կողքին է և պատրաստ է միշտ լսել նրանց հուզող խնդիրները, օգնել և օժանդակել նրանց: Ծառուկյանը նաև ցույց տվեց, որ իր խոսքը ինչպես միշտ գործ է, և նա միշտ պատրաստ է անել քայլեր՝ գյուղացու հոգսը գոնե մի քիչ թեթևացնելու համար:
Փաստորեն Գագիկ Ծառուկյանը իր հաշվին հերթական անգամ օգնեց բազմաթիվ խաղողագործ գյուղացիների, քանի որ կոնյակի արտահանման գինը մնում է նույնը, բայց խաղողի մթերման գինը Ծառուկյանի որոշմամբ ավելացվեց: