Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խաղողագործների ամենավստահելի գործընկերն է
ОбществоՀասմիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ, ովքեր տարիներ շարունակ համագործակցում են Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի հետ։ Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խաղողագործների ամենավստահելի գործընկերն է, և դա կարող են վկայել այն հազարավոր գյուղացիները, ովքեր տարիներ շարունակ աշխատում են Գագիկ Ծառուկյանի հետ։ Հարկ ենք համարում նշել, որ Ծառուկյանը այն եզակի գործիչներից է, ով միշտ եղել է գյուղացու կողքին և անտարբեր չի անցել նրանց որևէ խնդրի կողքով։
Հանդիպումից գյուղացիները մնացին գոհ և շնորհակալ, քանի որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ բարձրացնում է նախօրոք պայմանավորված խաղողի մթերման գինը, քանզի այս տարի և՛ եղանակն է անբարենպաստ եղել, և՛ կարկուտն է վնասել եղած բերքը, ինչի պատճառով լրջագույն խնդիրների առաջ է կանգնել գյուղացին, ով խաղողի բերքով է հոգում իր օրվա հացի խնդիրը։
Հենց այդ խնդիրների լուծման և գյուղացուն օգնելու նպատակով այս տարի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը մեկ կիլոգրամ խաղողի դիմաց կվճարի 150 դրամ, ինչը Հայաստանում ամենաբարձր գինն է, իսկ մթերումից ստացված գումարները վճարվելու է տեղում և կանխիկ։ Պետք է նշել, որ խաղողի մթերման գինը բարձրացնելուց չի բարձրանալու կոնյակի վաճառքի գինը և եթե անգամ գործարանը տուժի, միևնույն է առաջնայինը գյուղացուն օգնելու խնդիրն է:
Հենց վերը թվարկված հանգամանքներն են նպաստում, որ Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու ցանկություն հայնտող գյուղացիների քանակը ավելանում է օրեցօր։