ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Международные новостиԱմերիկյան Միսուրի նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվածները՝ 56-ամյա Մայքլ Մետցգերն ու 20-ամյա Ջեյքոբ Մետցգերը, հայր ու որդի են եղել: Նշվում է, որ վթարի պատճառը եղել է օդանավակայանում թռիչքուղու լուսավորության բացակայությունը:
Ընդ որում՝ ոստիկանության հաղորդմամբ՝ զոհվածներից մեկի հարսնացուն փորձել է օգնել վայրէջքի ժամանակ՝ լապտերի միջոցով ճանապարհը ցույց տալով:
Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության փորձագետները փորձում են պարզել վթարի բոլոր հանգամանքները: