Ոչինչ չարժե այնքան, որքան ժողովրդի սերն ու հարգանքը. Գագիկ Ծառուկյանը այցելել է Դսեղ
ОбществоՍևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գալիք տարվա փետրվարի 19-ին նշվելու է, համենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանական 150-ամյակը: Այդ կապակցույամբ, օրեր առաջ, Լոռվա Դսեղ գյուղ էր մեկնել Գագիկ Ծառուկյանը, ծանոթանալու տեղի բնակիչների խնդիրներին և իր աջակցությունը հայտնելու տոնակատարության արարողության կազմակերպչական ողջ աշխատանքներին: Ծառուկյանն առաջին հերթին այցելեց մեծն բանաստեղծի տուն-թանգարան և վարիչի խնդրանքին ընդառաջ, խոստացավ տրամադրել բոլոր միջոցները, որպեսզի նախ բարձր մակարդակով կազմակերպվի Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնակատարությունը, այնուհետև հանձնարարեց կատարել բոլոր վերանորոգման աշխատանքները, որոնք հարկավոր են: Այնուհետև տեղի բնակիչները Ծառուկյանին խնդրեցին աջակցել նաև մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները իրակաանցնելու հարցում: Բնականաբար, ինչպես և միշտ Ծառուկյանը չմերժեց և սեղմ ժամկետներում խոստացավ այդ հարցն էլ կարգավորել, անգամ խոստացավ մարզական գույնքի հարցում էլ աջակցել:
Այնուհետև Ծառուկյանն այցելեց Դսեղում գտնվող սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդը խնդրեց Ծառուկյանին Հաղպատի եկեղեցու վերանորոգման հարցում ևս աջակցել լոռեցիներին: Անտարակույս այս խնդրանքը ևս կկատարվի, Ծառուկյանը ոչ միայն եկեղեցիներ է կառուցում, այլև նպաստում է դրանց պահպանմանը:
Ահա և նմանատիպ գործունեության շնորհիվ է, որ Հայաստանի տարբեր ծայրերում Ծառուկյանին դիմավորում և ճանապարհում են առանձնակի ջերմությամբ, քանի որ անկախ ամեն ինչից, նա երբեք չի դադարել իր ժողովրդին օգնելուց ու աջակցություն ցուցաբերելուց և եթե խնդիր է լինում, ապա դա տրամաբանական ժամանակահատվածում գտնում է իր լուծումը:
Ոչինչ չարժե այնքան, որքան ժողովրդի սերն ու հարգանքը, յուրաքանչյուր գործչի համար դա սեփական գործունեության ընթացքում ձեռք բերված ամենակարևոր արժանիքն է, իսկ այդ առումով Ծառուկյանը իրոք պարծենալու առիթ ունի: