Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո Դսեղի բնակիչների խնդիրները լուծում կստանան
ОбществоԷնժի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարություններին ընդառաջ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Լոռու մարզի Դսեղ գյուղ: Այնտեղ նրան դիմավորեցին աղուհացով, զուռնա-դհոլով:
Գագիկ Ծառուկյանը առաջին այցը կատարեց գյուղի կենտրոնում գտնվող Թումանյանի հուշարձանին և ծաղիկ դրեց այնտեղ: Ապա շարունակելով՝ այցելեց բանաստեղծի հայրական տուն, որը 1939 թվականից՝ բանաստեղծի յոթանասուն ամյակի առիթով, դարձավ նրա անունը կրող տուն-թանգարան: Նա նշեց, որ Թումանյանի շնորհիվ ազգը ունի մեծ պատմություն և այն պետք է պահպանել:
Տուն-թանգարանի վարիչը նշեց, որը կառույցի աստիճանավանդակը գտնվում է շատ անմխիթար վիճակում, իսկ պարոն Ծառուկյանը ասաց, որ այդ հարցին լուծում կտան արդեն մյուս շաբաթվանից: Առաջնորդվելով «Մեր խոսքը գործ է» կարգախոսով՝ Գագիկ Ծառուկյանը իր աջակցությունը հայտնեց բանաստեղծի հարյուր հիսուն ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, նշելով, որ կտրամադրի այն, ինչի կարիքը կզգացվի: «Թումանյանի հարյուր հիսուն ամյակը լավագույն ձևով կազմակերպելը պատվի հարց է».նշեց Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը եղավ նաև տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Տեր Սեպուհ սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմեց Հաղպատի եկեղեցու վերանորոգման խնդրանքով, ինչին պատասխանելով՝ վերջինս նշեց, որ կլուծի ոչ միայն այդ խնդիրը, այլև հետամուտ կլինի, որպեսզի լուծվի Դսեղ գյուղի սպորտդպրոցի խնդիրները ՝ կապված շենքային պայմանների և գույքի հետ:
Գագիկ Ծառուկյանը ինչպես միշտ կանգնած է ժողովրդի կողքին և լուծում է նրանց տարատեսակ խնդիրները, և այս այցը հերթական անգամ ապացուցեց, որ մարդկանց օգնելն ու աջակցելը Ծառուկյանի կենսակերպն է: