Մարդիկ վայրկյան անգամ չեն կասկածում, որ Ծառուկյանն անմիջապես իրենց խնդիրներին լուծում կտա
ОбществоԿարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս տարի լրանում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, և կայանալիք տոնակատարություններին ընդառաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեծ լոռեցու ծննդավայր՝ Դսեղ գյուղ:
Այս այցը շատ կարևոր էր բանաստեղծի ծննդյան նախաշեմին, քանի որ տուն-թանգարանի վարիչի խնդրանքին ընդառաջ, Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց տրամադրել բոլոր միջոցները, որպեսզի բարձր մակարդակով կազմակերպվի Թումանյանի ծննդյան տոնակատարությունը, ինչպես նաև հանձնարարեց լուծել տուն-թանգարանի հետ կապված մնացած բոլոր հարցերը:
Բնակիչների հետ ջերմ ու անմիջական շփման ժամանակ բնակիչները Ծառուկյանին ներկայացրեցին իրենց գյուղում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ Դսեղի մարզադպրոցը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և Ծառուկյանը խոստացավ սեղմ ժամկետներում վերանորոգել այն և նոր գույքով համալրել: Գյուղացիների խոսքով մարզադպրոցի վերանորոգումը, իրոք շատ կարևոր է իրենց գյուղի համար, քանի որ ավելի կմոտիվացնի երեխաներին մարզվելու և հաջողությունների հասնելու համար:
Ծառուկյանին դիմեցին նաև Հաղպատի եկեղեցին վերանորոգելու հարցով, այս հարցը ևս շատ շուտով իր լուծումը կգտնի, քանզի Գագիկ Ծառուկյանը միշտ կանգնած է իր ժողովրդի կողքին և մարդիկ առանց վայրկյան իսկ մտածելու դիմում են նրան, շատ լավ իմանալով որ Ծառուկյանից երբեք մերժում չեն ստանա և իրենց խնդիրները կլուծվեն: