Թուրքիայում 2016-2018թթ. հազարից ավելի կին է սպանվել
Международные новостиԹուրքիայի Հանրապետությունում վերջին 3 տարվա ընթացքում hանցագործությունների և բռնությունների հետևանքով 1000-ից ավելի կին է սպանվել: Այս մասին հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Նեջաթի Թըղլըն, ով «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության համաժողովի» անդամ է, զեկույց է ներկայացրել, ըստ որի` 2016թ. հունվարի 1-ից 2018թ. օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում 1021 կին սպանվել է, 870-ը՝ բռնության ենթարկվել, իսկ 342-ը՝ սեռական ոտնձգության զոհ դարձել:
Զեկույցը կազմվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տրամադրած տվյալների և մամուլում տեղ գտած լուրերի հիման վրա: