Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հա՛մ իշխանություն, հա՛մ ընդդիմություն. 81 տոկոսի անատոմիան

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ստացած 81 տոկոս ձայների փաստն ամբողջովին արտացոլում է քաղաքական դաշտում տիրող այն համամասնությունը, որն առկա է այսօր: Խոսքը միայն այն մասին չէ, որ իշխանություններն ունեն աննախադեպ բարձր վարկանիշ և քաղաքացիների լայն շերտերի աջակցությունը: Խոսքն այն մասին է, որ իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի այժմ հանդիսանում է թե՛ երկրի իշխանությունը, թե՛ երկրի ընդդիմությունը: Եվ հենց այսպես կարելի է բացատրել 81 տոկոսի առկայությունը: Մի կողմից իշխանություն լինելու հանգամանքը, ադմինիստրատիվ լծակներն ու այդ լծակներով գեներացվող ուժը, մյուս կողմից Փաշինյանին հոգեհարազատ հանրահավաքային ֆորմատն՝ այդ ֆորմատին բնորոշ ընդդիմադիր հռետորաբանությամբ: 

Այն, որ Փաշինյանի իշխանությունը ներկայացնող դաշինքը հաղթելու էր ընտրություններում, կասկած չէր հարուցում ամենասկզբից: Հարցը մեկն էր՝ ինչ տոկոսային հարաբերակցությամբ: 81 տոկոսը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտի ողջ սպեկտրն այժմ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է և սրա պատճառը ոչ միայն հեղափոխական ուժի՝ իշխանություն լինելն է, այլև քաղաքական մյուս դերակատարների դանդաղկոտ և անտեղի համառ գործելաոճը: Խոսքը առավելապես ՀՀԿ–ի մասին է, որը, կորցնելով իշխանությունը դե ֆակտո, շարունակում է գոնե դե յուրե մակարդակում այն պահպանելու փորձեր անել: Փորձերն առայժմ հաջողվում են զուտ տեխնիկական բարդությունների պատճառով՝ նոր ընտրական օրենսգիրք, ԱԺ–ն ցրելու գործընթաց, սահմանադրական որոշակի փոփոխություններ և այլն: Բայց բովանդակային որևէ հիմնավորում, թե ինչպես է ՀՀԿ–ն պատրաստվում իշխանություն պահել այն ամբողջովին կորցրած լինելով, չկա: Ըստ էության չի էլ կարող լինել, բայց այդ հարցը թողնենք ՀՀԿ–ի տիրույթում:

Առավել հետաքրքրական է, որ փորձելով իշխանության որոշակի լծակները ֆորմալ առումով պահպանել, ՀՀԿ–ն ահռելի դաշտ է բացում հենց Փաշինյանի համար: Շարունակելով մնալ իշխանության թևերից մեկի ղեկին, ավելին՝ անվերջ հայտարարելով, որ որևէ կերպ չեն պատրաստվում զիջել ԱԺ–ն, ՀՀԿ–ն Փաշինյանի համար ստեղծում է ընդդիմանալու, հանրահավաքային հակաիշխանական հռետորաբանությունը երիցս կիրառելու հնարավորություն: ՀՀԿ–ի իշխանություն լինելու իներցիան, որ պահպանվում է վերջիններիս անհույս ջանքերով, շանս է տալիս Փաշինյանին ներդաշնակորեն օգտագործել իր նախահեղափոխական հռետորաբանությունն ու ոճը: ՀՀԿ–ի՝ սեփական ներկայությունն ամեն գնով հավերժացնելու մասին հայտարարություններն էլ Փաշինյանին հիմք են տալիս հասարակությանը մոտիվացնել՝ նախահեղափոխական ու հեղափոխական օրերի տրամադրություններին հարիր: Իսկ, որ ամենացավալին է, ՀՀԿ–ն փաստացի չի թողնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին վերցնի քաղաքական պատասխանատվությունը և ինքնակամ դարձել է վերջինիս քավության նոխազը: 

Հենց այս քավության նոխազ լինելու հանգամանքն է, որ էական դերակատարում ստացավ ավագանու ընտրություններում: ՀՀԿ–ի, նրանց նոր հովանավոր Քոչարյանի, ՀՀԿ–ի հետ ասոցացվող օլիգարխների թեմաներն արծարծելով՝ Փաշինյանն ըստ էության վերականգնեց նախահեղափոխական, հանրահավաքային տրամադրությունների պատկերը, ինչի արդյունքում կարողացավ նորից մոբիլիզացնել ահռելի թվով մարդկանց: Իսկ մոբիլիզացիան ընդդեմ կարգախոսով միշտ ավելի արդյունավետ է, քան մոբիլիզացիան հանուն կարգախոսով:

ՀՀԿ համառությունն ու ակամա դիրքավորումը որպես Փաշինյանի քավության նոխազ, Փաշինյանի կողմից այդ քավության նոխազի խելամիտ կիրառումը որպես քաղաքական տեխնոլոգիա, գուցե ունեն որոշակի պլ յուսներ ուժերից յուրաքանչյուրի համար: ՀՀԿ–ն դրանով ժամանակ է ձգում՝ ինչ–որ հրաշքի սպասելով, Փաշինյանն էլ ամրապնդում է առանց այդ էլ ամուր դիրքերը: Բայց քաղաքական համակարգի կայունության ու ամբողջության առումով տիրող վիճակը վտանգավոր է:

Խոսքը ոչ թե երկիշխանության վտանգի, ՀՀԿ–ի կողմից ինչ–որ դավադրություն հյուսելու մասին է: Խոսքը քաղաքական պատասխանատվության ինստիտուտի կիսատության մասին է, երբ երկրի իշխանությունը հա՛մ իշխանություն է, համ՛ ընդդիմություն: Քաղաքական պատասխանատվության կիսատությունը մի կողմից նշանակում է, որ հասարակության սպասելիքները չեն ունենալու հստակ հասցեատեր, անվերջ հնարավոր է լինելու այդ սպասելիքների չիրականացումը բարդել ՀՀԿ–ի, ՀՀԿ–ի նշանակած դատավորի կամ հին համակարգից մնացած ինչ–որ մարդկանց ու խմբերի վրա: Մյուս կողմից՝ փակելով հա՛մ իշխանության, հա՛մ ընդդիմության դաշտը՝ Հայաստանը զրկվում է մոտ ապագայում ընդդիմություն ունենալու հեռանկարից, ինչը կրկին նշանակում է կիսատ և ոչ ամբողջական քաղաքական համակարգ:

Սա, իհարկե, եթե խոսում ենք ժողովրդավարության մասին: Այլ բան, եթե Հայաստանը հանկարծ որոշի շարժվել, ասենք, բացարձակ ավտորիտարիզմի ճանապարհով, որտեղ արդեն իշխանության կողմից հա՛մ իշխանություն, հա՛մ ընդդիմություն, ըստ էության ամեն ինչ լինելու հանգամանքը գուցե ներդաշնակ կնայվի:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников