Կյանք կա քաղցկեղից հետո… Ինչպես է անասելի ուժեղ Անի Քոչարը հաղթում հիվանդությանը
Lifestyle
Քանի դեռ ժպտում եմ, ուժ եմ գտնում ժպտալու, ուրեմն ապրում եմ, ուրեմն կյանք կա նաև ամենադաժան ախտորոշումից հետո: Ամենադժվարը թերևս, համակերպվել այն մտքի հետ, թե քեզ ինչ փորձություն է տրված., իսկ ես ոչ մի կերպ չեմ համակերպվում, հաղթահարում եմ ինձ բաժին հասածը, սակայն հարմարվել հիվանդի կարգավիճակին, հրաժարվում եմ…

Հ.Գ. լուսանկարը բոլոր նրանց համար, ովքեր շարունակ հետաքրքրվում են, թե ինչ տեսք ունեմ այժմ: Իսկ այդ տեսքն այնքան անկարևոր է դառնում, երբ կյանքի համար ես կռիվ տալիս…

Հիշեցնենք, որ Անի Քոչարի մոտ ամիսներ առաջ հայտնաբերվել էր քաղցկեղ, սակայն այս հզոր կինն իր կենսասիրությամբ անզիջում պայքար է մղում հիվանդության դեմ :
Մենք համոզված ենք, որ Անին կհաղթահարի այս փորձությունը ևս: Մաղթում ենք նրան անսահման ուժ և ապաքինում: