ՀՀ վարչապետը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով
ОбществоՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում օդանավից լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը. «Նյու Յորքից թռչում ենք Փարիզ»:
Լուսանկարից պարզ է դառնում, որ վարչապետը Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով: