Ահասարսուռ տեսարան․ ինչպես է երիտասարդն օդում բռնում 10-րդ հարկից ընկնող երեխային (Տեսանյութ)
TVՍեպտեմբերի 24-ին Աստանայի 28-ամյա բնակիչն օդում բռնել է 10-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնող տղա երեխային:
«Ես բացեցի պատուհանն ու տեսա, որ ներքևում հավաքվածները մոտավոր իմ ուղղությամբ են նայում: Աչքերս վերև բարձրացրի ու տեսա՝ երեխան կախված է պատուհանից, օգնություն է կանչում: Հարմար տեղավորվեցի ու պատրաստվեցի բռնելուն»,- պատմել է Արտյոմ Կարաևն, ում համար երեկ հանգստյան օր է եղել:
Երիտասարդը խոսել է իր փրկած երեխայի հետ, վերջինս պատմել է, որ ինքը տանը մենակ ձանձրացել է, որոշել է դուրս գալ զբոսնելու: Երբ տեսել է, որ դուռը փակ է, կտրել է պատուհանի վրայի՝ ճանճերից պաշտպանող ցանցը և փորձել այնտեղով դուրս գալ դուրս ու մնացել է կախված:
Դեպքի ժամանակ 7 տարեկան երեխայի մայրը բակում է եղել, նրա ինքնազգացողությունը վատացել է՝ տեսնելով այդ ամենը: Նա ընդամենը 15 րոպե էր առանց հսկողության թողել երեխային: