Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին դեմ Է ԵՄ-ից երկրի դուրս գալուն. հարցում
Международные новостиՄեծ Բրիտանիայի բնակիչների 50 տոկոսից ավելին Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեում դեմ կքվեարկեր Եվրամիությունից երկրի դուրս գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնի (NatCen) նոր հարցման արդյունքները:
Հարցման տվյալների համաձայն, ներկայում դրա մասնակիցների 52 տոկոսը կնախընտրեր մնալ ԵՄ-ում այն դեպքում, երբ 48 տոկոսը պաշտպանում Է Brexit-ը: Նշվում Է, որ Brexit-ի նկատմամբ բրիտանացիների վերաբերմունքը տարեսկզբից քիչ Է փոխվել, չնայած վերջին մի քանի ամիսների ոչ մեծ տատանումներին, մասնավորապես, «Չեքերսի պլանից» հետո:
Այդուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ նման արդյունքներն այն բանի երաշխիքը չեն, որ Brexit-ի շուրջ քվեարկության երկրորդ փուլի դեպքում արդյունքները կլինեն նրանց օգտին, ովքեր դեմ են ԵՄ-ի դուրս գալուն: Հետազոտությունն անցկացվել Է 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: