Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Լուսանկար Թրամփի հետ. ի՞նչ արդյունքներով է վերադառնում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի այցելությունը Նյու Յորք և մասնակցությունը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովին վերստին առիթ տվեցին քննարկումների, որոնց կենտրոնում վերջին ամիսներին հնչող հիմնական հարցերն էին՝ ի՞նչ է սպասում աշխարհը նոր Հայաստանից, և ի՞նչ է պատրաստ տալ աշխարհին նոր Հայաստանը: Չնայած այն հանգամանքին, որ թե՛ հայտարարությունների, թե՛ բովանդակության իմաստով Հայաստանում տեղի ունեցածն առավել ներքաղաքական ուղղվածություն ունի, ակնհայտ է, որ արտաքին քաղաքական օրակարգը եթե ոչ փոփոխությունների, առնվազն վերանայումների կարիք ունի: Արտաքին քաղաքական կուրսը չփոփոխելու մասին հավաստիացումները, անկախ դրանց ճշմարտացիությունից, իրենք իրենցով չեն պահպանում իրերի նախկին դասավորությունը: Թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային գերտերությունները կարիք ունեն ստուգել ժամացույցները Հայաստանի նոր ղեկավարության հետ, թեկուզև նախկին արտաքին քաղաքական օրակարգը պահպանելով: Այս իմաստով հատկանշական է Իրանի նախագահի ուղիղ հրավերը Փաշինյանին, որից առաջ իրանական կողմն արդեն քանիցս ակնարկել էր Փաշինյանին այցելել Իրան, ինչպես կարող ենք հասկանալ, կրկին որոշակի ճշգրտումների համար:

Այս ճշգրտումների կարիքը հասկանում է նաև Փաշինյանը, ավելին, ակնհայտ է, որ չնայած բավականին զուսպ և հավասարակշիռ հայտարարություններին, Փաշինյանն անընդհատ փորձում է հաղորդակցության ճանապարհներ գտնել Արևմուտքի հետ՝ հասկանալով, որ առանց վերջիններիս ներգրավվածության Հայաստանում կտրուկ ռեֆորմներ չի կարողանա իրականացնել: Խոսքն այս դեպքում շատ կոնկրետ ֆինանսական ներգրավվածության մասին է: Մանդելայի հիշատակումը և նրան որպես հերոսի ներկայացումը, թավշյա հեղափոխության բազմակի հիշատակումները ակնհայտ փորձեր են Արևմուտքի հետ հաղորդակցվելու ձևեր գտնել, այսպես ասած, սիմվոլների դաշտում: Ցավոք, սակայն, հաշվի չի առնվել երկու բան: Այդ սիմվոլները ավելի վաղ շրջանում էին մոդայիկ արևմտյան բյուրոկրատիայի շրջանում: Երկրորդ՝ սիմվոլները սիմվոլներ, բայց ռեալ քաղաքական շահերն ավելի գերակա են: Թույլ ենք տալիս ենթադրել, որ թավշյա հեղափոխության և ավտորիտար վարչակարգի դեմ պայքարի մասին հիշատակումներն արվում են Վրաստանի օրինակով՝ Արևմուտքի հետ արժեհամակարգային ընդհանրություններ ուրվագծելու նպատակով՝ մոռանալով, որ արժեհամակարգային ընդհանրությունների մասին խոսակցություններն ընդամենը արտաքին շերտն էին: Ներքին, բովանդակային շերտը, որտեղ Արևմուտքն ահռելի աջակցություն էր ցուցաբերում Վրաստանին, ռեալ քաղաքական շահերն էին տարածաշրջանում: Եվ այդ աջակցության դիմաց Վրաստանը չվարանեց փչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել: Այդ մասին խոսում են նրա՝ կարճ ժամանակում Մոսկվա կատարած մի քանի այցերը: Ավելին՝ ինչքան էլ փորձեր արվեն հանդիպել Թրամփի հետ, Պուտինի հետ հանդիպումներն այս դեպքում ավելի գերակա են: Եվ հենց այս կոնտեքստում կարող ենք դիտել նաև Իրանի նախագահի հրավերը, ով կարծես, ակնարկում էր, որ իրենք ևս ոչ պակաս տարածաշրջանային գերտերություն են:

Գալով Արևմուտքին և վերջինիս քաղաքական ուղենիշերը թելադրող հիմնական սուբյեկտին՝ ԱՄՆ–ին. Թրամփի ելույթը ՄԱԿ– ում շրջանցեց Հայաստանը, և այստեղ որևէ տարօրինակ բան չկար: Այժմ աշխարհում կան ավելի թեժ օջախներ, որոնք հետաքրքրում են ԱՄՆ–ին ավելի շատ: Ավելին՝ ակնհայտ է նաև, որ ի տարբերություն իր նախորդի և իր մրցակից Հիլարի Քլինթոնի, Թրամփի քաղաքականությունն առավել ինքնաբավ է, միտված ամերիկյան ներքին իրողություններին, իսկ արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ–ն բնականաբար շարունակելով պահպանել համաշխարհային գերտերության իր ամբիցիաները, ամեն դեպքում չի առաջնորդվում ամենուրեք Ռուսաստանի հետ հակադրվելու միտումով: Հետևաբար, նորմալ է, որ Հայաստանն այս իմաստով դուրս է Նահանգների առաջնային հետաքրքրության շրջանակներից: Միաժամանակ ակնհայտ է, որ Մանդելայի, թավշյա հեղափոխության մասին հիշատակումներով չես զարմացնի Թրամփին: Այլ արժեքներ են, այլ աշխարհայացք:

Ինչպես և երկրի ներսում, այդպես էլ երկրի սահմաններից դուրս Հայաստանի նոր իշխանությունների հիմնական խնդիրը մնում է թավշյա հեղափոխության կապիտալիզացիան: Եվ եթե երկրի ներսում այդ կապիտալիզացիայի հիմնական ուղիները որոշակիորեն պարզ են, ապա երկրից դուրս ակնհայտորեն կա սպասելիքների և իրականության անհամադրելիություն:

Լևոն Մարգարյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников