ՀՆԱ-ի բարձր ցուցանիշների ապահովման գործում ՓՄՁ ոլորտի ազդեցությունն ակնհայտ մեծ է. Վ.Էնֆիաջյանի զեկույցը՝ ՍԾՏՀ հանձնաժողովի նիստին
ЭкономикаՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Ներկայացնում եմ Կիևում ընթացող Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 51-րդ նիստին ունեցած
ծավալուն ելույթ-զեկույցս։
Շուրջ 20 էջանոց ելույթումս դետալային ներկայացրել եմ մեր երկրում փոքր ձեռներեցության զարգացման համար անհրաժեշտ քաղաքական և տնտեսական պայմանները, հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ համալիր գործիքակազմը։
Թվերով և օրինակներով ներկայացրել եմ տարածաշրջանում մեր երկրի ներուժն ու այլ մոտիվացնող գործընթացները, որոնք բոլորովին նոր հորիզոններ կարող են բացել ինչպես մեր, այնպես էլ վեհաժողովի մասնակից պետությունների համար։
Անհերքելի է, որ երկրի ՀՆԱ-ի բարձր ցուցանիշների ապահովման գործում փոքր և միջին ձեռնարկատիրական ոլորտի ազդեցությունն ակնհայտ մեծ է։
Պատահական չէ, որ վեհաժողովի եռօրյա աշխատանքների գլխավոր օրակարգային հարցերն առնչվում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման թեմային։
Ստորև ներկայացնում ելույթս` վեհաժողովի աշխատանքային` ռուսերեն լեզվով:
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար,
ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Վահե Էնֆիաջյան