Բրիտանական գիշերային ակումբում անհայտ նյութի տարածման հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել
Международные новостиԲրիտանական Բորնմութ քաղաքի Cameo գիշերային ակումբում անհայտ նյութերի տարածման հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ակումբի այցելուները շնչառության հետ խնդիրներ են ունեցել, հազացել են և աչքերի ցավ են զգացել:
Նրանց օգնություն են ցույց տվել դեպքի վայր ժամանած բժիշկները: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ ակումբում գրգռիչ տեսակի ինչ-որ նյութ են տարածել:Ակումբի բոլոր այցելուներին արագ տարհանել են: Ակումբում գտնվող մարդկանց հստակ թիվ չի նշվում: Միայն հայտնի է, որ այդ գիշեր միջոցառում է պլանավորված եղել, որի համար շուրջ 3 հազար տոմս է վաճառվել:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու շտապ օգնության բժիշկները: Ոստիկանության տվյալներով մեկ մարդու հիվանդանոց են տեղափոխել՝ պրոֆիլակտիկ բուժօգնություն տրամադրելու նպատակով: