Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Բունդեսլիգա 2-ի 8-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցեց «Դուսբուրգ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով հօգուտ «Յան Ռեգենսբուրգ»-ի: Խաղի 11-րդ րոպեին Ադամյանի փոխանցումից հետո թիմակիցները բացեցին խաղի հաշիվը: Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 74-րդ րոպեին: Նա նաև խաղի ընթացքում ստացավ դեղին քարտ:
Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում է և ունի 13 միավոր: