Էգեյան ծովում ձևավորված հզոր ծովամրրիկը մոտենում է Թուրքիայի արևմտյան ափերին
Международные новостиԷգեյան ծովի հունական և թուրքական կղզիներում և Պելոպոնես թերակղզու հարավում հորդառատ անձրևների պատճառ դարձած «Զորբա» արևադարձային ծովամրրիկը փոխել է ուղղությունն ու ներկա պահին շարժվում է Թուրքիայի արևմտյան ափերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի Գլխավոր օդերևութաբանական վարչությունն արդեն փոթորկի նախազգուշացում է տրել Իզմիր, Այդըն և Մուղլա քաղաքներում:
Իզմիրի, ինչպես Քուշադասը առողջարանային քաղաքի շրջաններում դադարեցվել է նավարկությունը:
Ինչպես աղբյուրն ընդգծում է, նման ուժգնության ծովամրրիկ առաջին անգամ է գրանցվում երկրի նորագույն պատմության մեջ: