Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել անկախության կողմնակիցների և ոստիկանների միջև
Международные новостиԲարսելոնայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և անկախության կողմնակիցների միջև:
Ինչպես տեղեկացնում է իսպանական La Vanguardia-ն, քաղաքի կենտրոնում երկու ցույց է անցկացվել, որոնցից մեկը կազմակերպել են ոստիկանները՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ տարի առաջ ընտրատեսամասերում իրենց պարտականություններն իրականացրած Ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին: Անկախության կողմնակիցներն էլ իրենց հերթին են բողոքի ակցիայի դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների:
Տեղի իշխանություններն ստիպել են երկու ակցիայի կազմակերպիչներին փոխել իրենց երթուղիները՝ բախումից խուսափելու համար, սակայն կեսօրին երկու ցույցն էլ ավարտվել է գրեթե նույն վայրում՝ քաղաքի կենտրոնում:
Բախումներն սկսվել են, երբ անկախության կողմնակից ցուցարարներից մեկը մանուշակագույն ներկ է լցրել ոստիկանական ակցիայի կողմնակցի վրա:
Կատալոնական ոստիկանությունն ստիպված է եղել մահակներ կիրառել երկու խմբի ցուցարարներին ցրելու համար:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության մասին հանրաքվե է անցկացվել, որը Մադրիդն անօրինական էր ճանաչել: