Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրամփի թեկնածուն հերոսության համար պարգեւատրվել է
Международные новостиԼինն Թրեյսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի թեկնածուն Պակիստանում իր պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել է Պետքարտուղարի պարգեւով:
2006 թվականի սեպտեմբերից մինչեւ 2009 թվականի օգոստոս, Թրեյսին աշխատել է Պեշավար քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսությունում: 2008 թվականի օգոստոսի 26-ին, մեքենան, որով նա գնում էր աշխատանքի, գնդակոծման տակ է հայտնվել: Հանցագործները կրակում էին առջեւի անիվների վրա, հաղորդում է ամերիկյան «Akron Beacon Journal» թերթի կայքը:
Դիվանագետին հաջողվել է թիկնապահի եւ վարորդի օգնությամբ թաքնվել: Ավելի ուշ նա պարգեւատրվել է Պետքարտուղարի պարգեւով իր հերոսության եւ նույն օրը աշխատանքի վերադառնալու որոշման համար, երբ հարձակվել էին իր մեքենայի վրա, ինչպես նաեւ` իր առաքելությունը շարունակելու որոշման համար` չնայած իր հասցեին շարունակվող սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ Լինն Թրեյսիի թեկնածությունը ներկայացվել էր սեպտեմբերի 22-ին: