Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Կիմ Չեն Ընը «սիրահարվել են միմյանց»
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը նամակներով փոխանակվելուց հետո «սիրահարվել են միմյանց», հաղորդում է Reuters-ը:
«Ես շատ կոշտ էի, նա նույնպես: Իսկ հետո մենք սիրահարվեցինք: Իսկապես, նա ինձ հրաշալի նամակներ է գրել»,- իր կողմնակիցների ծիծաղի եւ ծափերի ներքո հայտարարել է Թրամփը: Նա, միաժամանակ, նշել է, որ բազմաթիվ մեկնաբաններ Կիմ Չեն Ընի հասցեին իր հաճոյախոսությունն «անպարկեշտ» կկոչեն:
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կիմ Չեն Ընի հետ բարձր մակարդակով երկրորդ հանդիպմանը: Օրն ու վայրը դեռեւս հայտնի չեն: